5 սովորություն, որոնք թույլ չեն տալիս մեզ նիհարել

Սպորտային սննդաբան Իրինա Պիսարևան հինգ վատ սովորություն է նշել, որոնք խանգարում են քաշ կորցնելուն:
Այս մասին նա պատմել է Zvezda հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նախ, նրա խոսքով, պետք է մտածել նյութափոխանակությունն արագացնելու մասին: Դա անելու համար Պիսարևան խորհուրդ է տալիս չխուսափել նախաճաշից, քանի որ այն էներգիա է հաղորդում և նպաստում է նյութափոխանակությանը:

Երկրորդ վատ սովորությունը գիշերը միրգ ուտելն է: Սննդաբանը խորհուրդ է տալիս միրգ ուտել օրվա առաջին կեսին մինչև երեկոյան 4-ը:
«Քանի որ մրգրեը պարունակում են բնական բուսական շաքար՝ գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա, ուստի խորհուրդ չի տրվում ուտել երեկոյան: Հնարավոր է վքնածություն: Կրկին սա նպաստում է քաշի ավելացմանը»,-բացատրում է մասնագետը:

Երրորդ սովորությունը, որը խանգարում է նիհարելուն, ուշ քնելն է: Ինչպես նշել է սննդաբանը, շատ կարևոր է օրական առնվազն յոթ-ութ ժամ քնել:

Նա նաև նշել է արագ, առանց ծամելու ուտելու սովորությունը:
Նա բացատրել է, որ նման ռիթմով հագեցածություն չի առաջանում, քանի որ օրգանիզմը չի հասցնում մարսել ուտելիքը։
Վերջին սովորությունը նստակյաց ապրելակերպն է: Այն նպաստում է ճարպի կուտակմանը և դանդաղեցնում է նյութափոխանակությունը: