Ջոն Տրավոլտան և Բրյուս Ուիլիսը 27 տարի անց կրկին կհամագործակցեն (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Ջոն Տրավոլտան և Բրյուս Ուիլիսը ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմում նկարահանվելուց 27 տարի անց կրկին կհամագործակցեն՝ այս անգամ Paradise City ֆիլմի շրջանակում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Հայտնի է, որ ֆիլմի արտադրական փուլը սկսվելու է այսօր՝ Մաուի կղզում։

Ֆիլմում 66-ամյա Բրյուս Ուիլիսը մարմնավորելու է Ռայան Սուան անունով որսորդի։ Ֆիլմում նկարահանվելու է նաև 32-ամյա դերասանուհի Պրայա Լանդբերգը։

Ֆիլմի ռեժիսորը Չակ Ռասելն է, որը նախկինում հեղինակել է The Mask (1994), Eraser (1996) և The Scorpion King (2002) հեղինակավոր ֆիլմերը։