«Հայկական Անտարկտիդա». հայտնի բլոգերը լուսանկարներ է ներկայացրել Հայաստանում իր ուղևորություններից

Ռուս և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կադրեր է հրապարակում Հայաստանի տարբեր շրջաններ կատարած իր ճանփորդություններից: Այս անգամ նա այցելել է Տավուշի արևելյան շրջան, ինչպես նաև Շիրակի մարզի սահմանային գոտի:

«Տավուշի արևելյան հատվածում, որն այլ կերպ անվանում են «Շամշադին», հիանալի եղանակ է, կոլորիտային գյուղեր և հնագույն եկեղեցիներ ու վանքեր: Իջևանից 2 ժամվա ճանապարհի վրա է, սակայն զբոսաշրջիկների այստեղ չես տեսնի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգերը:

Վերջինս այցելել է Գոշ գյուղ` լեռնային ճանապարհներով հասնելով Կիրանց վանական համալիր:

Հանգստյան օրերին Լապշինը եղել է նաև հայ-թուրքական սահմանի մոտակայքում և կադրեր ներկայացրել Արփի լճի, ինչպես նաև Ախուրյան գետի հարևանությամբ գտնվող եկեղեցուց:

«Այսօր սահմանների օր էր: Անցել եմ Հայաստանի և Թուրքիայի սահմանի երկյանքուվ` Արփի լճից մինչև երկրի հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող սահամանմերձ գյուղեր: Հեռվում երևում է հին հայկական մայրաքաղաք Անին` սահմանային պարիսպներից այն կողմ, ինչպես նաև գրեթե նույն ժամանակաշրջանին պատկանող եկեղեցին, որը գտնվում է հայկական կողմում, սակայն խորհրդային ժամանակներից առանձնացված է ցանկապատով: Մինչ օրս այնտեղ այցելելը գրեթե անհնար է. պետք է նախապես դիմել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը և թույլտվություն ստանալ եկեղեցի այցելելու համար»,- նկարագրում է Լապշինը:

Արփի լիճը բլոգերն անվանել է «հայկական Անտարկտիդա»: