Քլոե Քարդաշյանը դստեր հետ նմանատիպ հագուստով լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուից հայտնի Քլոե Քարդաշյանն իր ինստագրամյան էջում դստեր հետ նմանատիպ հագուստով լուսանկարներ է հրապարակել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Լուսանկարները 36-ամյա աստղը տեղադրել է իր էջի Stories բաժնում։

Լուսանկարներում Քլոե Քարդաշյանը կրում է երկարաթև մուգ կապույտ շապիկ և Dior ապրանքանիշի տարբերանշանով տաբատ՝ իր տեսքն ամբողջացնելով Nike ապրանքանիշի սպորտային կոշիկներով։

Հեռուստաաստղի 3-ամյա դուստրը կրում է մայրիկի տաբատի գործվածքից կարված շապիկ և շրջազգեստ։

Զարդարանքի համար Քլոե Քարդաշյանն ընտրել է կլոր օղեր և մեծ սև արևային ակնոցներ։