Amazon-ը մտադիր է 9 մլրդ դոլարով գնել Metro-Goldwyn-Mayer-ը

Ամերիկյան Amazon ընկերությունը մտադիր է առաջիկայում գնել կինոարտադրության ոլորտի «հսկա» MGM ընկերությունը` վճարելով միլիարդավոր դոլարներ, գրում է The Verge-ը:

Ըստ տեղեկությունների`Amazon-ն առաջարկել է 9 մլրդ դոլար:

Հայտնի է, որ MGM-ը վաճառքի է հանվել 2020-ի դեկտեմբերից: Այնուհանդերձ, Amazon-ի և MGM-ի բանակցությունների մասին հստակ տեղեկության չկա:

Նշվում է, որ  MGM-ն ունի 4000 ֆիլմից բաղկացած ֆիլմադարան: