Փերիս Հիլթոնը, Հայդի Քլումն ու Վիննի Հարլոուն՝ MTV Movie & TV Awards մրցանակաբաշխության կարմիր գորգին (լուսանկարներ)

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է MTV Movie & TV Awards մրցանակաբաշխության կարմիր գորգին հայտնված հայտնիների զգեստներին և նշել, որ Փերիս Հիլթոնը, Հայդի Քլումը և Ուիննի Հարլոուն ոճի մարմնացում են եղել։

40-ամյա հեռուստաաստղ Փերիս Հիլթոնը կրել է Artemis Crystal
անվանումով 4410 դոլար արժողությամբ զգեստ Philipp Plein ապրանքանիշից՝ այն համադրելով արծաթագույն բարձրակրունկների հետ։ Հեռուստաաստղը կրել է Քարթեր Ռեումի հետ նշանադրության ադամանդյա մատանին՝ Ժան Դուսսե ապրանքանիշից։

Հայդի Քլումը կարմիր գորգին է հայտնվել Alie’tte ապրանքանիշի զգեստով և VRAI X RandM ապրանքանիշի զարդերով: 47-ամյա գերմանուհին ներկայացել է արձակված երկար վարսերով և սև երկարաճիտ բարձրակրունկներով։

Ինչ վերաբերվում է Ուիննի Հարլոուին, պարբերականը նշում է, որ նա ներկայացել է ոճաբան Ջեյսոն Բոլդենի կողմից ընտրված տոպով և Miu Miu ապրանքանիշի շրջազգեստով: 26-ամյա մոդելը, որը 2014 թվականին մասնակցել է America’s Next Top Model (մոդելների հեռուստատեսային մրցույթ) նախագծին, կարմիր գորգին է հայտնվել հավաքված վարսերով։