Ճանաչված երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում պարում է իր «Body On Body» երգի տակ։
Նշենք, որ երգն իսկական հիթ է դարձել սոցցանցերում։ Հազարավոր երիտասարդներ փոքրիկ տեսահոլովակներ են նկարահանում և նշում երգչուհուն։
Նա տեսանյութին կից գրառում է արել ու հետևորդներին շնորհակալություն հայտնել ակտիվության համար։
«Մենք ամեն ինչ կարող ենք, երբ միասին ենք ու համախմբված։ Դուք կրակ եք»,- գրել է երգչուհին։
Սիրուշոյի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել ու ստեղծագործական նոր հաջողություններ մաղթել երգչուհուն։
«Հրաշք աղջիկ։ Յուրահատուկ։ Սքանչելի երգ։ Իսկական հիթ»,- գրել են նրանք։
Նշենք, որ երգչուհին «Body On Body» երգը հանդիսատեսի դատին է հանձնել ապրելի 29-ին։ Երգչուհու յութուբյան պաշտոնական էջում տեսահոլովակը դիտվել է ավելի քան 781.000 անգամ։
Посмотреть эту публикацию в Instagram