«Սիրում եմ քեզ ամբողջ սրտով»․ Անահիտ Սիմոնյանի շնորհավորանքն իր և Հայկոյի որդու 10-ամյակին

Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, այսօր դառնում է 10 տարեկան, ինչի առթիվ Անահիտը հրապարակել է տեսանյութ նրա տարբեր տարիների լուսանկարներով և մակագրել․

«Ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ, քանի որ ունեմ քեզ։

Ես քեզ շատ սիրում եմ և ուզում եմ ցանկանալ շատ հաջողություններ քո ճանապարհին, հավատարիմ ընկերներ, սեր և մեծ հնարավորություններ: Եվ, ամենակարևորը, եղիր առողջ, ուժեղ և ամուր։

Սիրում եմ քեզ ամբողջ սրտով»։

Նշենք, որ նախորդ տարի հայտնի դարձավ Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի ամուսնալուծության մասին։ Երգչուհին նշել էր, որ հիմա իրենք շատ ավելի լավ ընկերներ են, քան առաջ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anahit Simonyan (@anahitsimonyan)