Իլոնա Նուրիբեկյանի համարձակ նոր ֆոտոշարքը

Երիտասարդ դերասանուհի, ֆոտոմոդել Իլոնա Նուրիբեկյանը Ինստագրամում համարձակ նոր ֆոտոշարք է հրապարակել։

Վերջին շրջանում Իլոնան ավելի ու ավելի համարձակ է ներկայանում սոցցանցերում։

Ի դեպ, ավելի վաղ հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ հասարակության արձագանքից չի վախենում, սակայն որոշակի համարձակություն է պետք հրապարակելու համար այնպիսի լուսանկարներ, ինչպիսիք ինքն է հրապարակում։ «Իմ պատկերացնումներն ու իմ հայացքները մի քիչ այլ են՝ ավելի համարձակ։ Մարդը պետք է հասնի համարձակության այդ շեմին, որ իմ հրապարակումներն իր համար սովորական լինեն»,- ասել էր նա։