29-ամյա շվեդ Ֆելիքս Չելբերգն աշխարհի ամենահայտնի ու հարուստ յութուբյան բլոգերն է:
Իր յութուբյան հոլովակների շնորհիվ երիտասարդն ամեն ամիս վաստակում է 8 միլիոն դոլար: Այս գործով Չելբերգը զբաղվոմ է արդեն 10 տարի:
Ֆելիքսն անգամ հատուկ դասընթացներ է կազմակերպում՝ կիսվելով սկսնակ բլոգերների հետ իր հաջողության գաղտնիքներով ու տալով խորհուրդներ՝ ինչպես հասնել նման ցուցանիշի:
Բլոգերի կարծիքով նման աշխատանքով մարդն ամենից առաջ պետք է լինի հոգեբան, որպեսզի կարողանա հասկանալ լսարանի պահանջներն ու բավարարել դրանք:
Իր 26-ամյա ընտրյալի՝ Մարցի Բիզոնիի հետ երիտասարդը հանդիպել է 8 տարի առաջ:
Սիրահարներն իրենց ամուսնական արարողությունը նշել են շատ համեստ, սակայն օրիգինալ: Ֆելիքսի և Մարցիի լուսանկարները հիացրել են երկրպագուներին:
Ամուսնական արարողությանը ներկա են եղել միայն մտերիմներն ու ընկերները:
«Մենք ցանկացանք կազմակերպել փոքրիկ խնջույք, հեռու օտարների աչքից, որպեսզի լիարժեք վայելենք այն երջանկությունը, որ այսօր զգում ենք: Երբ իսկապես երջանիկ ես, կարիք չես զգում որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու»,- ասել է բլոգերը: