Իտալական «Incanto» բրենդը ներկայացրել է նորաձևության սիրահարներին ներքնազգեստների իր նոր ու էլեգանտ հավաքածուն:
Կանացի ու սեքսուալ ներքնազգեստների սիրահարներն անտարբեր չեն կարողանա անցնել ապրանքանիշի թողարկած նոր մոդելների կողքով, որոնք հիացնում են իրենց ճոխությամբ ու նրբագեղությամբ:
«Incanto» բրենդը միակներից է, ով չի միանում ժամանակակից նորաձևության բոդիպոզիտիվիզմի քարոզիչների՝ չներառելով իր շարքերը գեղեցկության ստանդարտներին անհամապատասխան մոդելներին:
Բրենդի դիզայներները համոզված են, որ որքան էլ գեղեցիկ են կանայք, միևնույն է, մոդելային բիզնեսն ունի իր հստակ ու խիստ կանոնները, որոնք պետք չէ խախտել: