30-ամյա դերասանուհի Լիլի Քոլինզը և 36-ամյա ռեժիսոր Չառլի Մաքդաուելը այլևս չեն թաքցնում իրենց հարաբերությունները։ Այսօր սիրեցյալները հաստատել են մամուլի կասկածները՝ հրապարակելով մեկը մյուսի լուսանկարները Ինստագրամում։
Լիլին իր հետևորդների հետ կիսվել է մի լուսանկարով, որտեղ կանգնած է անհայտ տղամարդու մեջքի հետևում։ Դերասանուհու երկրպագուները երկար ժամանակ չեն կարողացել կռահել, թե ով է լուսանկարում, սակայն վերջիվերջո գլխի են ընկել, որ դա Չառլին է։ Քոլինզը նաև հրապարակել է Չառլիի լուսանկարը՝ արված Փարիզում ցացահանդեսի ժամանակ։
«Երբ նա գնաց քիչ առաջ, թվում էր՝ գնաց ընդմիշտ։ Արդեն կարոտում եմ քեզ»,- մեկնաբանել է դերասանուհին լուսանկարը։
Չառլին ևս հրապարակել է սիրելիի լուսանկարը՝ արված ցուցահանդեսի ժամանակ։ Ֆրանսիայի մայրաքաղաքում այս օրերին ընթանում են «Էմիլին Փարիզում» սերիալի նկարահանումները, որում նկարահանվում է նաև Քոլինզը։ Նրանց սիրավեպի մասին նորությունները սկսել էին տարածվել այս ամառ, երբ զույգին միասին նկատել էին զբոսանքի ժամանակ։ Հիշեցնենք, որ անցած տարի էլ պապարացիները հետևում էին Չառլիի և Էմիլիա Քլարքի սիրային հարաբերություններին, սակայն զույգը բաժանվեց։