«Երբ աղջիկդ նաև քո ընկերուհին է»․ Սիլվա Հակոբյանի դստեր նոր ֆոտոշարքը

Երգչուհի Սիլվա Հակոբյանի դուստրը շարունակում է երկրպագուների մեծ բանակ հավաքել մայրիկի էջում։ Երգչուհին դստեր հետ զբոսանքից տեսանյութ էր հրապարակել և մակագրել․ «Երբ աղջիկդ նաև քո ընկերուհին է»։

Փոքրիկ Միլան նաև իր էջն ունի սոցցանցերում, որտեղ հրապարակվել է աղջնակի նոր լուսանկարները։

Միլան ամռանը կդառնա 2 տարեկան։ Օրեր առաջ երգչուհին հարցազրույցներից մեկում ասել էր, որ շատ են ցանկանում մկրտել դստերը, սակայն Հայաստանի այժմյան իրավիճակն իրենց թույլ չի տալիս մկրտություն կազմակերպել։