«Սարի աղջիկ» սերիալից Անիտա Ավետիսյանի հարսանեկան ֆոտոշարքն ու սպասվող նորությունը

Երիտասարդ դերասանուհի Անիտա Ավետիսյանը, որի համար դեբյուտային էր «Սարի աղջիկ» հեռուստասերիալը, Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել հարսի զգեստով, սակայն չի բացահայտել` իրականում ամուսնանո՞ւմ է, թե՞ ոչ։

«Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է իր կյանքի կարևորագույն օրը լինել անթերի»,- հրապարակված կադրերին կից գրել է երիտասարդ դերասանուհին։

Անիտան Tert.am Life-ի հետ զրույցում պարզաբանել է, որ չի ամուսնացել։

«Ես չեմ ամուսնացել, սակայն առջևում շատ հետաքրքիր իրադարձություն է սպասվում, որի մասին կպատմեմ ավելի ուշ»,- ասել է դերասանուհին։