Ես ցավն ու անհանգստություններս թաքցնելու հարցում վարպետացել եմ. Սիրուշոն՝ իր անձնական մեծ կորստի մասին (լուսանկարներ)

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրուշոն նախորդ տարի կորցրել է իր մտերիմ ընկերուհուն՝ Սևանին: Վերջինս նրա մանկության ընկերուհին է: Սևանը մահացել է հիվանդության պատճառով:

«Մինչև հիմա չեմ համակերպվում այդ մտքի հետ»,- սոցցանցերի իր էջերում գրել է Սիրուշոն:

Երգչուհին նոր գրառմամբ է հանդես եկել.

«Armat-ի վերջին էպիզոդում խոսեցի ինձ համար ցավոտ կորստի մասին, որն ի դեպ պատահեց պատերազմի ամենաթեժ պահին:
Սևանի հետ ընկերներ ենք 7 տարեկանից: Եթե իմ էջի նկարները թերթեք, գրեթե ամեն տեղ կգտնեք նրա մեկնաբանությունները: Նա հետևում էր բոլոր քայլերիս, միշտ ոգևորում. ինքն էլ ինձ համար էր թանկ ընկեր, ում հետ անմոռանալի պահեր ենք ապրել:
Համոզված եմ` այս մասին չգիտեր դիտողներից ոչ ոք: Որքան բան կա, որ թաքցնում ենք ժպիտի տակ…
Ես էլ ցավն ու անհանգստություններս թաքցնելու հարցում վարպետացել եմ)

Պինդ պահեք իրար…»: