Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով SKIMS ապրանքանիշի նոր «Նեոն» հավաքածուն, որը ներկայացվել է նաև ապրանքանիշի պաշտոնական էջում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
40-ամյա հեռուստաաստղին պատկանող SKIMS ապրանքանիշն արտադրել է կանաչի, նարնջագույնի և մանուշակագույնի նեոային երանգներով հավաքածու։
«Այս սեզոնին մենք լուսավորում ենք ձեր զգեստապահարանը։ Ձեր ապագան պայծառ է թվում», – գրված է SKIMS-ի պաշտոնական ինստագրամյան էջում։
Նոր նեոնային հավաքածուն վաճառքի է հանվելու մայիսի 25-ին, որին անդրադառնալով Քիմը նշել է, որ գործարկում են նեոնային շարք՝ նեոն լայմ, նեոն օրխիդեա և նեոն կորալ։
«Սա բոլորին համապատասխանող հավաքու է։ Հավանել եմ այս գույները», – գրել է Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում։