Օրական առավելագույնը քանի գրամ միս պետք է ուտել՝ առողջությունը չվնասելու համար: Այս մասին ռադիո Sputnik-ին պատմել է բժշկական գիտությունների դոկտոր բժիշկ-սննդաբան Մարիատ Մուխինան:
Մարդու օրգանիզմը կենդանական սպիտակուցի կարիք ունի, բայց՝ ոչ մեծ քանակությամբ: Սննդաբանի խոսքով՝ մսամթերքի չարաշահումը հանգեցնում է աթերոսկլերոզի և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը:
«Օրվա ընթացքում յուրաքանչյուր մեկ կգ քաշին պետք է մեկ գրամ սպիտակուց: Հասուն մարդուն բավարար է կենդանական սպիտակուցի 60 գրամը»,-հստակեցրել է նա:
Սննդաբանը հայտնել է նաև, որ 100 գրամ միսը պարունակում է 18-20 գրամ կենդանական սպիտակուց:
«Մարդը, ում քաշը 60 կգ է, 180 գրամ մսով չի հագեցնի քաղցը: Դրա համար էլ խորհուրդ է տրվում մսի հետ մատուցել նաև բանջարեղեն»,-ասել է մասնագետը: