«Միլայի հետ երբեք չես ձանձրանա»․ Սիլվա Հակոբյանը դստեր հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել

Երգչուհի Սիլվա Հակոբյանը կիրակին անցկացրել է քաղաքից դուրս՝ ընտանիքի ընկերակցությամբ։ Սիլվան ամուսնու և փոքրիկ դստեր հետ բնության գրկում է եղել, որտեղից էլ նոր ու զվարճալի տեսանյութ է հրապարակել։

Կադրերում երգչուհին ու նրա դուստրը պարում են։ Միլան կրկնում է մայրիկի շարժումները։ Դրական էմոցիաներով լի հոլովակին կից Սիլվան գրել է․ «Միլայի հետ երբեք չես ձանձրանա»։

Ավելի վաղ տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սիլվա Հակոբյանը բաց գույնի զգեստ էր ընտրել, պարզ դիմահարդարում։ «Պետք է սովորել մտքերն ընտրել այնպես, ինչպես հագուստը։ Հագուստից կախված է, թե ինչպիսի տեսք ունենք մենք, իսկ մտքերից՝ ինչպես ենք ապրում»,- գրել էր երգչուհին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Silva Hakobyan (@silvahakobianofficial)