Billboard Music Awards 2021. Դրեյքը, Մեգան Ֆոքսը, Փինքը և մյուսները՝ կարմիր գորգին

Այս գիշեր Լոս Անջելեսի Microsoft  թատրոնում տեղի ունեցավ Billboard Music Awards-ը՝ աշխարհի ամենահեղինակավոր ու նշանակալի երաժշտական ​​մրցանակաբաշխություններից մեկը: Երեկոյի հյուրերն էին Մեգան Ֆոքսը և նրա սիրելին՝ Քոլսոն Բեյքերը, ով ավելի հայտնի է Machine Gun Kelly անունով, Փինքը, ով եկել էր երեխաների ուղեկցությամբ, Ալիշա Քիզը, Դրեյքը, Պրիյանկա Չոպրան և նրա ամուսինը՝ Նիք Ջոնասը և այլ աստղեր:

Կարմիր գորգը բոլոր իմաստով շատ վառ էր: 35-ամյա Մեգան Ֆոքսը և նրա 31-ամյա սիրեցյալը միանգամից հայտնվել են ուշադրության կենտրոնում. դերասանուհին ՝ իր համարձակ հանդերձանքով (նա ընտրել էր թափանցիկ Mugler զգեստ՝ խորը դեկոլտեով), իսկ երգիչը՝ սև ներկած լեզվով: Սիրահարները հանրության առջև չեն թաքցրել իրենց զգացմունքները և համբուրվել են հենց տեսախցիկի առջև:

Պրիանկա Չոպրան, ով եկել էր աջակցելու իր ամուսնուն՝ Նիք Ջոնասին (երգիչը միջոցառման վարողն է եղել), փայլել է Dolce & Gabbana-ի զգեստով՝ ոտքի հատվածում մեծ բացվածքով:
Թե ինչպես են ներկայացել մյուս հայտնիները, տեսեք լուսանկարներում: