«Burberry» բրենդի նոր աշուն-ձմեռ 2019-2020 հավաքածուն հիացրել է նորաձևության բոլոր սիրահարներին:
Ապրանքանիշի նոր հավաքածուն ներկայացրել են աշխարհահռչակ գեղեցկուհիներ Իրինա Շեյքն ու Ջիջի Հադիդը:
Հավաքածուն ստացել է «Փոթորիկ» անվանումը: Բրենդի գեղարվեստական տնօրենը որոշել է կազմակերպել աստղերի ֆոտոշարքը օվկիանոսի ափին:
«Անգլիան ինձ համար միշտ եղել է հակասությունների երկիր: Այն զուսպ է ու հավասարակշռված, բայց նաև ազատ ու փոթորկոտ: Անգլիական նորաձևության շունչը պետք է զգացվեր նոր հավաքածուի մեջ. հենց դրան էինք մենք ձգտում»,-ասել է գեղարվեստական տնօրենը: