Քիրա Նայթլին կրկին մայրիկ է դառնալու

Օրեր առաջ 34-ամյա դերասանուհի Քիրա Նայթլիին պապարացիները լուսանկարել են առևտրի կենտրոններից մեկում: Լուսանկարներից պարզ է, որ գեղեցկուհին շուտով կրկին մայրիկ է դառնալու:

Շշուկներն այն մասին, որ Քիրան մայրիկ է դառնալու պտտվում էին դեռ մայիս ամսից, սակայն դերասանուհին ոչ մի կերպ չէր ցանկանում մեկնաբանել դրանք:
Հիշեցնենք, որ գեղեցկուհին իր ամուսնու՝ երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ ծանոթացել է տասը տարի առաջ: Նրանց գաղտնի ամուսնությունը տեղի է ունեցել 2011 թվականին, իսկ դրանից երկու տարի անց ծնվել է աստղերի առաջնեկը՝ Էդին:

Տարիներ առաջ լրագրողների հետ զրույցում դերասանուհին անկեղծացել էր, որ երազում է 3 որդի ունենալ:
Աստղային զույգի ընկերները հաճախ էին պատմում լրատվամիջոցներին, որ Ջեյմսը երեխա ունենալու հարցում չի շտապում, ինչը շատ է բարկացնում Նայթլիին:
Չնայած բոլոր իրենց վեճերին ու անհամաձայնություններին՝ սիրահար զույգը դեռ միասին է և պատրաստվում է իրենց երկրորդ փոքրիկի ծննդյանը: