Վալերի Մելաձեի դուստրերից մեկը՝ Սոֆին, օրեր առաջ իր ինստագրամյան էջում կիսվել էր լուսանկարով, որն անհանգստացրել է ոչ միայն աղջկա ընկերներին ու հետևորդներին, այլ նաև Մելաձեին:
Հայրը մեկնաբանություններում խորհուրդ է տվել դստերը լավ սնվել: Նրա խորհրդին միացել են նաև երկրպագուները՝ մտահոգվելով աղջկա առողջությամբ:
Մեկ տարի առաջ՝ լրագրողների հետ զրույցում, Մելաձեի դուստրը խոստովանել էր, որ ցանկանում է նիհարել ու ազատվել իրեն տանջող ավելորդ քաշից:
Փաստորեն, Սոֆին կարողացել է նիհարել, պարզապես, մի քիչ չափն անցել է:
Շատերը կարծում էին, որ Սոֆին կարիք չունի նիհարելու, բայց աղջիկը համառորեն շարունակում էր աշխատել այդ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հանդիպելով Ալբինա Ջանաբաևային՝ Մելաձեն լքեց կնոջն ու երեք դուստրերին՝ Ինգային, Սոֆիին և Աինային:
Հոր և աղջիկների հարաբերությունները երկար ժամանակ լարված էին, սակայն նրանք կարողացան հաղթահարել այդ ամենն ու հիմա լիարժեք երջանիկ և համերաշխ են:
Տարիներ առաջ Սոֆին կիսվել էր օդանավում արված իր զվարճալի լուսանկարով: Հիմա արդեն գեղեցկուհին երկրպագուներին հաճախ է ներկայացնում իր սլացիկ ու գեղեցիկ մարմինը, որը ձեռք է բերել մեծ դժվարությամբ ու ահռելի աշխատանքի շնորհիվ: