33-ամյա հայտնի հաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան վայելում է իր հեքիաթային հանգիստը Ինդոնեզիայում:
Լրագրողների հետ զրույցում գեղեցկուհին կիսվել է, որ ցանկանում է լիարժեք հանգստանալ և ուժ հավաքել՝ պատրաստվելով գալիք նոր նախագծին՝ «Ծրագիր Բ»-ին, որտեղ Բուզովան փորձելու է կրկին փնտրել իր երկրորդ կեսին:
Հիշենք, որ նմանատիպ նախագծում Օլգան արդեն մասնակցել է, սակայն պարզելով, որ իր ընտրյալը խաբեբա է՝ Բուզովան որոշեց կրկին մասնակցել այս ռեալիթի-շոուին ու նորից փորձել իր բախտը:
Հիշեցնենք, որ առաջին նախագծում, որտեղ տղամարդիկ պայքարում էին Օլգայի սիրտը գերելու համար, հաղթանակ տարավ գործարար Դմիտրի Լեբեդևը: Սակայն հետագայում պարզվեց, որ Դմիտրին նախագծին մասնակում էր միայն ճանաչում ձեռք բերելու և գումար աշխատելու համար:
Տղամարդու այս խաբեությունը հիասթափեցրեց ոչ միայն Բուզովային, այլ նաև նրա մորը՝ ով մտածմունքներից և լարվածությունից լուրջ առողջական խնդիրներ ուներ երկար ժամանակ: