Օրեր առաջ Նատաշա Կորոլյովան իր ամուսին Սերգեյ Գլուշկոյի՝ Տարզանի հետ նշեց ամուսնության 16-ամյակը:
Աստղային զույգի հարաբերությունների մասին շատ շշուկներ են պտտվում:
Շատերը պնդում են, որ նրանց ընտանիքում լուրջ խնդիրներ կան, և հենց դա է պատճառը, որ Նատաշան վերջին ժամանակներում հաճախ է մերկանում կամ ներկայանում հանդիսատեսին համարձակ ու սեքսուալ կերպարներով: Այսպես նա ցանկանում է գրավել ամուսնու ուշադրությունը կամ էլ բարկացնել նրան:
Սակայն լրագրողների հետ զրույցում Նատաշան հավատացրեց, որ իրենց հարաբերություններն իդեալական են:
«Ինչ էլ մեր մասին խոսեն, մտածեն, հորինեն, ես և դու միասին ենք ու սիրում ենք միմյանց, և որքան անցնում են տարիներն, այդքան ավելի շատ»,- ամուսնության 16-ամյակի առթիվ շնորհավորել է ամուսնուն Նատաշան:
«Շնորհակալ եմ 16 տարիների համար»,- կնոջ սիրառատ շնորհավորանքին պատասխանել է Տարզանը: