«Շնորհավոր ծնունդդ, իմ արքայադուստր, իմ կյանք». Արմենչիկի շնորհավորանքը դստեր 5-ամյակին

Երգիչ Արմենչիկի դուստրը՝ Անգելինան, դարձել է 5 տարեկան: Արմենչիկը տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում, որտեղ երևում է, թե ինչպես է Անգելինան փչում տոնական տորթի մոմը: Տեսանյութին կից նա գրել է. «Շնորհավոր ծնունդդ, իմ արքայադուստր, իմ կյանք»:

Մեկնաբանություններում երգչի դստերը շնորհավորել են Սիլվա Հակոբյանը, Լիլուն, Արման Հովհաննիսյանը, Արամեն, Նորոն, Ավետ Բարսեղյանը և այլք:

Նշենք, որ Արմենչիկն ու կինը՝ Լուսինեն, ունեն ևս երկու երեխա՝ 9-ամյա Միքայելն ու նորածին Ալեքսանդրը, որը լույս աշխարհ է եկել մայիսի 10-ին: Զույգն ամուսնացած է 2009 թվականից և երկար տարիներ է՝ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от ARMENCHIK (@armenchik_music)