Թայլանդի լրատվամիջոցները վերջին ժամանակներում թնդում են թագավորական ընանիքի ունեցած նորությունների պատճառով:
67-ամյա թագավոր Ռամա 10-րդը պաշտոնապես օրինականացրեց իր անվտանգության նախկին աշխատակցի՝ Սինետա Վոնգվաջիռապակդիի հետ հարաբերությունները:
Ողջ արարողակարգի ժամանակ գեղեցկուհին գտնվում էր թագավորի ոտքերի առաջ, իսկ Ռամա 10-րդի չորրորդ կինը անբարյացկամորեն նայում էր այդ ամենին. չէ՞ որ նա արդեն նոր մրցակից ունի:
Թայլանդում թագավորը համարվում է աստվածային կերպար, և դա է պատճառը, որ պաշտոնական հանդիպումներին նա պետք է բարձր դիրք զբաղեցնի՝ ի տարբերություն մյուսների:
Հիշեցնենք, որ թագավորի այս որոշումը ոչ ոք չի կարող անգամ քննարկել, որովհետև Թայլանդում թագավորական ընտանիքի մասին քննադատության պատճառով կարելի է ենթարկվել 15 տարի ազատազրկման:
Թագավորի 4-րդ կինը աշխատել է Թայլանդի օդանավակայաններից մեկի սպասարկող անձնակազմում, իսկ 3-րդ կինը մատուցողուհի է եղել: