«Ընտրություն կատարելով երկուսիս փոխարեն». Անաստասիա Ռեշետովան երգ է նվիրել նախկին ամուսնուն՝ Տիմատիին

Կարծես թե, Անաստասիա Ռեշետովան լրջորեն որոշել է զբաղվել երաժշտական կարիերայով։ Մոդելը ներկայացրել է արդեն երկրորդ երգը «Без него» անունով՝ հայտարարելով, որ շուտով կթողարկվի նաև դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որն ամեն ինչ իր տեղը կդնի։

«Սա թվերի, չարթերի և գովազդի մասին չէ։ Սա հույզերի մասին է, որոնք մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ պահի կարող էր ունենալ։ Այս երգի գաղափարն առաջացել է մի քանի ամիս առաջ, բայց այդպես էլ չէի համարձակվում թողարկել այն։ «Без него» երգն հասանելի է երաժշտական բոլոր հարթակներում»,- Instagram-յան էջում հայտնել է Ռեշետովան։

Ի դեպ, Stories բաժնում նա հրապարակել է սպասվող տեսահոլովակի կադրերը․ Ռեշետովան մոտոցիկլետ է վարում, որով անցնում է կարմիր վարդի վրայով։ Եվ արդեն ոչ ոք կասկածներ չունի, որ աստղն այդ երգը նվիրել է նախկին ամուսնուն՝ Տիմատիին։ «Ի՞նչ ես արել, բավական է վիրավորանքը։ Ընտրություն կատարելով երկուսի փոխարեն՝ անկեղծ ասա, ուրա՞խ ես» բառերը խորհրդանշում են այն, ինչի մասին Ռեշետովան խոսում էր «Մոնոլոգ» անունով կարճամետրաժ ֆիլմում։

Տիմատիի և Անաստասիա Ռեշետովայի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2015թ․-ին, իսկ 2019թ․-ի հոկտեմբերի 16-ին զույգը որդի է ունեցել։ 2020թ․-ի սեպտեմբերին հայտնի է դարձել մոդելի ու ռեփերի բաժանման մասին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Reshetova A. (@volkonskaya.reshetova)

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Reshetova A. (@volkonskaya.reshetova)