Շոումեն, հումորիստ, դերասան և պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն (Մենչ) ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Արմեն Պետրոսյանը պատկերված է կնոջ և ավագ դստեր հետ։ «Չգիտեմ՝ ոնց անցան տարիները, բայց այսօր ես արդեն նկարվում եմ իմ շրջանավարտ աղջկա հետ: Շնորհավոր բալես, դու արդեն քայլ ես անում դեպի մեծ կյանք, որը վստահ եմ, պատվով հաղթահարելու ես: Աստված քո հետ, իմ աղջիկ։ Շնորհավոր, իմ կյանք», – այսպես է մակագրել հրապարակումը նա։