Կոֆեինն օգնում է արթնանալ, էներգիա է տալիս, բայց չի փոխհատուցում քնի այն ժամերը, որոնք օրգանիզմը չի ստացել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ամսագրում։Միչիգանի համալսարանի հոգեբուժության և հոգեբանության ֆակուլտետների գիտնականները գնահատել են, թե որքանով է սուրճը հաղթահարում քնի անբավարարության բացասական ազդեցությունը ճանաչողական ունակությունների վրա։ Նրանք 275 կամավոր են ընտրել, որոնց երկու խմբի են բաժանել։ Առաջին խումբը գիշերն անքուն անցկացրել է լաբորատորիայում, երկրորդ խումբը հանգիստ քնել է տանը։ Առավոտյան երկու խմբին էլ կոֆեինի կամ պլացեբոյի հաբ են տվել։ Նրանց խնդրել են ուշադրության կենտրոնացման պարզ թեստ անցնել և լուծել «տեղաբաշխման» ավելի բարդ խնդիրը, որը պահանջել է որոշակի կարգով գործողություններ կատարել՝ առանց շրջանցելու կամ քայլերը կրկնելու:
«Մենք հայտնաբերել ենք, որ քնից զրկվելը վատթարացրել է արդյունավետությունը երկու խնդիրների կատարման դեպքում, իսկ կոֆեինը օգնել է բարեհաջող կատարել միայն ավելի պարզ խնդիրը, սակայն մասնակիցների մեծ մասի համար տեղակայման խնդրի լուծման դեպքում դա քիչ է ազդել արդյունավետության վրա»,-հայտարարել է հետազոտության ղեկավար, քնի և ուսուցման լաբորատորիայի հոգեբանության դոցենտ Քիմբերլի Ֆենը (Kimberly Fenn)։
«Այն քիչ բան է անում կանխելու համար ընթացակարգային անջատումները, որոնք կարող են հանգեցնել, օրինակ, բժշկական սխալների կամ ավտոմոբիլային վթարների։ Եթե մենք հայտնաբերեինք, որ կոֆեինը կրճատում է ընթացակարգային սխալները (քնից զրկվելու պայմաններում), դա լայն հետևանքներ կունենար այն մարդկանց համար, որոնք պետք է պատասխանատու գործողություններ կատարեն ոչ բավարար քնի պայմաններում, ինչպիսիք են վիրաբույժները, օդաչուները կամ ոստիկանները»,-պարզաբանել է Ֆեննը։Բայց, ըստ նրա, գիտնականների արդյունքները, ընդհակառակը, ընդգծում են քնի բացարձակ կարևորությունը։