47-ամյա դերասան և երաժիշտ Ջարեդ Լետոն ուրախացրել է երկրպագուհիներին իր նոր ու գայթակղիչ լուսանկարներով: Չնայած իր տարիքին՝ Ջարեդը հիասքանչ մարզավիճակում է և չի դադարում գերել բազում երկրպագուհիների սրտեր:
Ջարեդ Լետոն բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, որոնց թվում են «Օսկարը», «Ոսկե գլոբուսը»:
Չնայած թատերական ասպարեզում ունեցած հաջողություններին՝ այսօր Ջարեդի համար առաջնայինն իր երաժշտական կարիերան է: Նա 1998 թվականին իր եղբոր Շենոնի հետ հիմնադրեց «30 Seconds to Mars» ալտերնատիվ ռոք խումբը, որի մենակատարը հենց ինքը՝ Ջարեդն է:
Նա ունեցել է բազմաթիվ ընկերուհիներ: Առաջին դերասանուհին, ում հետ Ջարեդը սկսեց հանդիպել 2008 թվականին, 16-ամյա Էշլի Օլսեն էր: Բայց քանի որ աղջիկն անչափահաս էր, նրանց հարաբերությունները երկար չտևեցին:
Ջարեդ Լետոն լրագրողների հետ զրույցում միշտ խոստովանում է, որ իր կյանքում առանձնահատուկ դեր է զբաղեցրել Սքարլեթ Յոհանսոնը, ով լքեց Ջարեդին հանուն դերասան Ջոշ Հարթնեթի:
Հիմա հմայիչ Լետոյի սիրտն ազատ է: