Քեթրին Զետա-Ջոնսն իր գեղեցկուհի դստեր հետ հայտնվել է «Vanity Fair» ամսագրի շապիկին:
49-ամյա դերասանուհին հաճախ է ներկայացնում դստեր հետ ֆոտոշարքեր: Երկրպագուները կարծում են, որ Քեթրինն ամեն կերպ ցանկանում է հայտնի դարձնել դստերն ու հարթել նրա ճանապարհը դեպի Հոլիվուդ:
Ինքը՝ Քեթրինը, այդպես չի կարծում: Դերասանուհու պնդմամբ՝ նա, պարզապես, շատ մտերիմ է իր դստեր հետ:
Հիշեցնենք, որ գեղեցկուհի Զետա-Ջոնսը դերասան Մայքլ Դուգլասի կինն է, ում հետ համատեղ ունի երկու երեխա:
Ամուսինները բոլոր աստղային խնջույքներին և պրեմիերաներին ներկայանում են իրենց որդու և դստեր հետ:
«Մենք անբաժան ենք, և հուսամ, որ միշտ այդպես կլինի: Ինձ համար չկան ընտանիքիս անդամներից ավելի հարազատ ու մտերիմ մարդիկ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Քեթրին Զետա-Ջոնսը: