Գոհար Ավետիսյանն իր համար Rolls Royce մակնիշի մեքենա է գնել

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր համար Rolls Royce մակնիշի մեքենա է գնել։ Այս մասին Գոհարը հայտնել է Ինստագրամի իր էջի Stories բաժնում։ Նա ասել է, որ, վերջապես, իրականացնում է իր երազանքներից ևս մեկը և պատվիրում նոր մեքենա, որն իրեն կհասնի մեկ տարի անց։

Դիմահարդարը դեռ չի նշել, թե որքան արժե նոր մեքենան, բայց Rolls Royce մակնիշի մեքենաների գինը սկսվում է 300․000 դոլարից և կարող է անցնել 500․000 դոլարի սահմանը։

Նշենք, որ Գոհարն ավելի վաղ 25 մլն ռուբլի արժողությամբ Mercedes Gelandewagen մեքենա էր նվիրել իր հայրիկին՝ Սմբատին, BMW մակնիշի մեքենա եղբորը՝ Ալբերտին։ Նա նշել էր, որ եղբոր մեքենան այդ մակնիշի ամենաթանկարժեք մեքենաներից է։ Գոհարը նաև նոր բնակարան էր նվիրել մայրիկի՝ Նաիրայի 55-ամյակին, որն արժեր 40 մլն ռուբլի։

Հիշեցնենք, որ Գոհարը 2019-ին Porsche Panamera մակնիշի մեքենա էր գնել իր համար, որի գինը սկսվում է 150․000 դոլարից։