Իտալական կինոաստղ, հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչիի և ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելի 16-ամյա դուստրը հայտնվել է Harper’s Bazaar México-ի հունիսյան համարի շապիկին։ Ամառային առաջին համարի շապիկի լուսանկարը տեղադրվել է ամսագրի ինստագրամյան էջում։
«Աստղ է ծնվում։ Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը 16 տարեկանում տպավորիչ է Dolce & Gabbana ապրանքանիշի Dolce Rose օծանելիքը ներկայացնող լուսանկարով՝ մեզ տանելով ամառային տաք օրեր», – գրված է լուսանկարին կից։ Նշվում է, որ 16-ամյա Դևա Կասելը ներկայացնում է մաշկի խնամքի լավագույն պարագաները և ժամացույցների լավագույն մոդելները։
Հունիսյան թողարկման համար արված լուսանկարները ներկայացրել է korrespondent.net-ը։