Խոտաբույսերով դիետա. ավելորդ քաշից ազատվելու ամենապարզ միջոցը

Ավելորդ քաշի դեմ պայքարի համար գոյություն ունեն տարատեսակ դիետաներ, սակայն դրանք ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ որոշ դեպքերում էլ ենթադրում են սննդի խիստ սահմանափակում, որը չխախտելու համար ոչ բոլորն ունեն բավական կամքի ուժ: Այնուամենայնիվ կա ավելորդ քաշի նվազեցման մի արդյունավետ միջոց, որը չի ենթադրում խիստ սահմանափակումներ, սակայն միաժամանակ շատ արդյունավետ է և օգնում է կարճ ժամանակահատվածում ազատվել մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից:

Այս դիետայի հիմքում բույսերից պատրաստված թուրմն է, որը ներառվում է ամենօրյա սննդակարգում: Այս մեթոդը կիրառելիս մարդը կարող է սնվել այնպես, ինչպես միշտ, սակայն կան սննդամթերքի տեսակներ, որոնք հարկավոր է բացառել կամ գոնե սահմանափակել:

Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 10 գրամ տատրակի տերև ( мать-и-мачеха), 10 գրամ կեչու տերև և 80 գրամ մոշենու տերև: Ստացված խառնուրդին հարկավոր է ավելացնել եռման ջուր ու թրմել մոտ 20 րոպե: Ընդ որում՝ բույսերի խառնուրդի 1 գդալի դիմաց հարկավոր է ավելացնել 20 գդալ եռման ջուր:

Պատրաստի թուրմը հարկավոր է խմել օրական երեք անգամ գոլ վիճակում: Թուրմն անհրաժեշտ է ընդունել ուտելուց 30 րոպե առաջ մեկական բաժակ: Այս մեթոդով նիհարելու ընթացքում ամենօրյա սննդակարգը մեծ մասամբ կարելի պահպանել, սակայն հարկավոր է բացառել հացը, հացաբուլկեղենը, մակարոնեղենն ու ալկոհոլային ըմպելիքները: Բացի այդ, խորհուրդ է տրվում նաև սահմանափակել կամ առհասարակ բացառել աղը: Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է հնարավորինս շատ ջուր խմել, ինչպես նաև սննդակարգում ներառել կեֆիր:

Այս թուրմը դրական ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա և նպաստում է նյութափոխանակության արագացմանը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի ինտենսիվ կերպով է այրում կալորիաները՝ թույլ չտալով կուտակել ավելորդ ճարպաշերտեր: Միևնույն ժամանակ արդեն իսկ կուտակված ավելորդ քաշն աստիճանաբար նվազում է ամենօրյա ակտիվության շնորհիվ: