56-ամյա աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն և իր 35-ամյա կինը՝ երգչուհի Դանիելա Պիկը, շուտով երեխա են ունենալու:
Ռեժիսորը երգչուհու հետ հանդիպել է Իսրայելում տասը տարի առաջ: Զույգը հանդիպումից մի քանի տարի հետո ինչ-ինչ պատճառներով բաժանվել էր, սակայն երկու տարի առաջ վերամիավորվելով՝ Քվենտինն առաջարկություն է անում երիտասարդ երգչուհուն և ստանում է նրա համաձայնությունը:
Նախկինում՝ լրագրողների հետ զրույցներում, Տարանտինոն հավատացնում էր, որ ցանկություն չունի երբեք ամուսնանալու կամ երեխաներ ունենալու, որովհետև աշխատանքը զբաղեցնում է իր ողջ ժամանակը:
Սակայն օրեր առաջ Տարանտինոն հանդես է եկել շոկային հայտարարությամբ. նրա հաջորդ ֆիլմը կլինի իր վերջին աշխատանքը, դրանից հետո նա իրեն ամբողջությամբ կնվիրի ընտանիքին: