27-ամյա երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը շարունակում է «Puma» բրենդի հետ համագործակցությունը: Օրեր առաջ ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հավաքածուն, որի գովազդային հոլովակում նկարահանվել է Սելենա Գոմեսը:
Երգչուհին երկար ժամանակ է, ինչ չէր երևում հեռուստաէկրաններին:
Լրագրողների հետ հարցազրույցներում Գոմեսը բացատրել է, որ խիստ հյուծված ու լարված վիճակում էր, և նրան պետք եկավ երկար ժամանակ ու պրոֆեսիոնալ հոգեբաններ, ովքեր օգնեցին Սելենային դուրս գալ այդ վիճակից: Ընկերուհու հետ սկանդալը նույնպես վատ անդրադարձավ նրա ինքնազգացողության վրա:
Հիշեցնենք, որ Սելենայի նախկին ամենամտերիմ ընեկրուհին, ով նվիրաբերել էր երգչուհուն իր երիկամը, մեղադրում էր երգչուհուն անշնորհակալության և անտարբերության մեջ:
Երկար ճանապարհորդություններից հետո, Սելենան կարողացել է վերականգնել իր ուժերն ու պատրաստ է նոր նախագծերի:
Լրագրողներին նա հավատացրել է, որ ունի մի շարք անակնկալներ իր երկրպագուների համար, որոնք կներկայացնի աշնանը: