ShowBiz.am-ն իր ընթերցողներին արդեն ներկայացրել է հաղորդավարուհի Մանե Գրիգորյանի և նրա դստեր հանգիստը Իտալիայում: Հաղորդավարուհին պարբերաբար նոր լուսանկարներ է տեղադրում իր Ինստագրամի էջում՝ կիսվելով իր տպավորություններով և ցույց տալով այն վայրերը, որտեղ արդեն հասցրել է լինել։ Լուսանկարներից երևում է, որ Մանեի հետ է նաև նրա մայրը: Հաղորդավարուհու ժամեր առաջ արած հրապարակումից պարզ է դառնում, որ դստեր՝ Կայայի ծննդյան օրն է այսօր: Եջանիկ մայրիկը հուզիչ գրառմամբ է հանդես եկել. «7 տարի առաջ իրականացած երազանքս, որն ունի անուն՝ ԿԱՅԱ։ Ծնունդդ շնորհավոր, ինձ ամեն րոպե երջանկացնող աղջիկս»։
Ոճային ու գեղեցիկ լուսանկարներից դատելով նրանց հանգիստը բավականին հետաքրքիր ու հագեցած է անցնում։ Հիշեցնենք, որ Մանեն մինչև Իտալիա մեկնելը հանգիստն անցկացնում էր Ֆրանսիայում։