Լավագույն բնական դիմակները չոր մաշկի համար. 2 բաղադրատոմս

Առողջ, գեղեցիկ ու փայլուն մաշկ ունենալու մասին շատերն են երազում, սակայն նման անթերի մաշկ ունենալու համար հարկավոր է նաև բավականաչափ ջանք գործադրել: Հատկապես խնդրահարույց կարող է լինել չոր մաշկը, որը շատ զգայուն է արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ և հեշտությամբ է շերտազատվում:

Չոր մաշկի դեպքում հարկավոր է անպայման հետևել մաշկի խոնավությանն ու սնուցել այն անհրաժեշտ սննդարար նյութերով, որոնք կօգնեն խուսափել վաղաժամ ծերացումից: Նման դեպքերում կարելի է կիրառել հատուկ դիմակներ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ ու անվնաս լինում, ուստի կողմնակի բարդութուններից խուսափելու և ցանկալի արդյունքին հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատրաստի կոսմետիկ միջոցները փոխարինել բնական թարմ դիմակներով:

Չոր մաշկի համար լավագույն լուծումը կլինեն բնական բաղադրիչներից պատրաստված խոնավացնող դիմակները, իսկ նման դիմակների թվում ամենաարդյունավետ ու հասանելի միջոցներից են հազարի թերթիկներով պատրաստվող դիմակները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսի բաղադրատոմսը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պահպանել մաշկի թարմ ու առողջ տեսքը և խուսափել մաշկային տարբեր խնդիրներից:

1-ին բաղադրատոմսը.

Այս դիմակն օգնում է արդյունավետ կերպով խոնավացնել մաշկն ու ազատվել մանր կնճիռներից՝ պահպանելով թարմ ու երիտասարդ տեսքը:

Բաղադրությունը.

  • մանր կտրատած հազարի թերթիկներ,
  • 1 ճաշի գդալ բուսական յուղ,
  • 1 թեյի գդալ կիտրոնի հյութ:

Օգտագործման եղանակը.

Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել, քսել խառնուրդը մաշկին, թողնել որոշ ժամանակ, այնուհետև լվացվել մաքուր ջրով:

2-րդ բաղադրատոմսը.

Հազարի տերևներով դիմակի այս տարբերակը կօգնի վերականգնել մաշկին առողջ երանգն ու կխոնավացնի այն:

Բաղադրությունը.

  • մանր կտրատած հազարի թերթիկներ,
  • 2 ճաշի գդալ թթվասեր:

Օգտագործման եղանակը.

Հարկավոր է բաղադրիչները խառնել, քսել խառնուրդը մաշկին, թողնել որոշ ժամանակ, այնուհետև լվացվել մաքուր ջրով: