Ամուսնալուծության լուրերից և համատեղ լուսանկարները թաքցնելուց հետո Գոհար Ավետիսյանին և ամուսնուն «բռնացրել» են միասին

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի և Սերգեյի ամուսնալուծության լուրերից հետո երկրպագուները նրանց լուսանկարել են Սոչիում զբոսանքի ժամանակ, թեև Գոհարն ուղևորության ընթացքում սոցցանցերում ցույց էր տվել միայն քրոջը։

Որոշ ժամանակ առաջ Գոհարն ինքը նպաստեց ամուսնալուծության մասին լուրերի տարածմանը։ Նախ` նա նման առիթ տվեց` իր էջից թաքցնելով ամուսնու հետ լուսանկարները, ապա ինստագրամյան հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին, թե ո՞ւր է իր ամուսինը։ «Եվ ապրեցին նրանք երկար և երջանիկ, որովհետև ժամանակին բաժանվեցին»,- գրառմամբ լուսանկար էր հրապարակել Գոհարը։

Դիմահարդարին մի քանի անգամ ևս ուղղել էին նույն հարցը, նա պատասխանել էր․ «Ուրիշ հարցեր կլինե՞ն։ Միևնույն է, 2 տարվա ընթացքում նրան տեսել եք մի քանի անգամ, իսկ հիմա ընդհանրապես չեք տեսնի»։

Գոհարն Ինստագրամի էջում վերականգնել է ամուսնու հետ լուսանկարները։ Շատերը համարում են, որ սա պարզապես իր անվան շուրջ աղմուկ ստեղծելու փորձ էր Գոհարի կողմից։

Նշենք, որ սա Գոհարի երկրորդ ամուսնությունն է։ Նա և Սերգեյն ունեն մեկ որդի՝ 11 ամսական Գասպարը։

Գոհարն առաջին ամուսնուց բաժանվել էր 2 տարվա համատեղ կյանքից հետո՝ 2018 թվականին։