Կիսամերկ Ռիհաննան նկարահանվել է իտալական Vogue-ի համար (լուսանկարներ)

33-ամյա Ռիհաննան դարձել է իտալական Vogue-ի նոր համարի աստղը: Հայտնի երգչուհին հայտնվել է հունիսյան համարի շապիկին, որի կարգախոսն է Do It Yourself արտահայտությունը, այսինքն ՝ «Արա ինքդ»: Դրա համար էլ երգչուհին ինքը հանդես է եկել որպես ոճաբան և լուսանկարիչ:

Շապիկի լուսանկարում նա կեցվածք է ընդունել կիսաթափանցիկ Valentino զգեստով, ինչպես նաև սեփական Savage x Fenty ներքնազգեստով:

«Վերջին տարիներին մենք փորձում էինք մեր շապիկները պատրաստել տարբեր ձևերով. եղել են լուսանկարներ և նկարազարդումներ, ինչպես նաև պատկերների լիակատար բացակայություն: Բայց մենք երբեք ինչ-որ մեկին չէինք հրավիրել ամեն ինչ ինքնուրույն անելու՝ կեցվածք ընդունել, նկարահանվել և հագուստ ընտրել: Իսկ դրա համար ավելի լավ հերոս չէինք կարող ընտրել, քան Ռիհաննան է, ով հայտնվել է այդքան շապիկների վրա, բայց երբեք չի եղել այնպիսին, ինչպիսին այս անգամ է: Նա ինքն է որոշել և նախընտրել իրեն ներկայացնել հենց այսպիսին՝ առանց ֆիլտրերի, առանց որևէ միջնորդության»,- նշել է ամսագրի գլխավոր խմբագիր Էմանուել Ֆարնետին: