Դերասաններ Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի դուստրը՝ Կարինան, այսօր դառնում է տասնմեկ ամսական։
Երիտասարդ մայրիկն այդ առիթով հրապարակել է փոքրիկի լուսանկարն ու հիացրել հետևորդներին։ «Մեր երջանկությունն այսօր դարձավ 11 ամսական»,- հրապարակումը մակագրել է Աննան։
Հետևորդները հրապարակման մեկնաբանություններում փոքրիկին բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել։