Բուզովան չի՞ նեղանա. Դավան Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Հայտնի բլոգեր և ռեփեր Դավիթ Մանուկյանը Ինստագրամի իր էջի Stories բաժնում մի քանի տեսանյութ է հրապարակել ճանաչված դիմահարդար, բլոգեր Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ։

Կադրերում երևում է, որ Գոհարը մեծ խնջույք է կազմակերպել իր մոտ դիմահարդարում սովորած աղջիկների մասնակցությամբ։ Դավիթը իսկական շոու է ներկայացրել ու երգել նրանց համար։ Դավիթն ու Գոհարը նաև պարել են բեմում։

«Շնորհավորում եմ Գոհար Ավետիսյանին և բոլոր աղջիկներին դասընթացի ավարտի կապակցությամբ»,- տեսանյութում ասում է Դավիթը:

Տեսանյութը փոքր-ինչ տարակուսանք է առաջացրել հետևորդների մոտ, քանի որ օրեր առաջ Գոհարը Դավիթի նախկին սիրելիի` Օլգա Բուզովայի հետ տեսանյութ էր հրապարակել, որում ներկայացրել էր, թե ինչ գեղեցիկ է դիմահարդարել երգչուհուն։
Կարելի է ենթադրել, որ, չնայած նախկին սիրահարների միջև շարունակ բորբոքվող հակամարտությանը (վերջերս ռեփերը վիրավորել էր Օլգային ՝ առաջացնելով օգտատերերի վրդովմունքը), Գոհարը նրանց հետ լավ հարաբերություններ ունի։

Ի դեպ, նախկին զույգի հետ շատ լավ հարաբերություններ ունի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի Stories բաժնում նոր տեսանյութ էր հրապարակել սկանդալային հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովայի հետ։

Տեսանյութում Գոհարը ցուցադրել էր, թե ինչ վառ ու չկրկնվող դիմահարդարում է կատարել Օլգայի համար, որը պետք է ներկայանար Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակաբաշխությանը։

Օլգան նշել էր, որ շատ է հավանել Գոհարի աշխատանքը։