Նորաձևությունը շարունակում է փոփոխել գեղեցկության ստանդարտները: Յուրահատուկ ու տարբերվող մոդելները ավելի մեծ պահանջարկ ունեն նորաձևության տների, մոդելիերների և մոդելային գործակալությունների կողմից:
Իր տարօրինակ արտաքինի շնորհիվ մեծ ճանաչում ու հազարավոր երկրպագուներ է ձեռք բերել Ցունայնա Լիմբոն, ով նման է այլմոլորակայինի:
Իր հայրենիքում՝ Հոնկոնգում, աղջիկը շատ հայտնի է և ստանում է բազմաթիվ համագործակցության առաջարկներ:
Գեղեցկուհուն հաճախ են համեմատում «Ավատար» ֆիլմի այլմոլորակային հերոսների հետ:
Աղջիկը լրագրողների հետ հրացազրույցներում խոստովանում է, որ պատանի տարիքում շատ է բարդույթավորվել իր տարօրինակ արտաքինի պատճառով, բարդույթների մեծ մասը չեն վերացել նաև այսօր:
Բայց Ցունայնան աշխատում է տեսնել իր յուրահատկությունն ու փորձում է սիրել սեփական արտաքինը: