Շատ շուտով երգիչ Արամեն իր երկրպագուների դատին կհանձնի նոր աշխատանք. փոքր-ինչ աշխատանքային դադարից ու լռությունից հետո, երգիչը հանդիսատեսին կներկայանա վառ ու գունեղ տեսահոլովակով:
Գաղտնիք չէ, որ նրա տեսահոլովակներից շատերում է երգիչը հանդես գալիս պարային համարներով, ակտիվորեն պարում. այս տեսահոլովակի նախնական լուսանկարներից երևում է, որ այն ևս լիելու է շատ պարային և ուրախ նոտաներով:
Երգը կոչվում է «Յար ունեմ, պարում եմ», որի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Սյոմա Կոդաբաշյանը:
Տեսահոլովակի հեոսուհու համար անցկացրած քասթինգի արդյունքում ընտրվել է ազգությամբ հայ, ռուսաստանաբնակ դերասանուհի Անյան:
Ներկայացնում ենք դերասանուհու լուսանկարները, ով շատ շուտով հեռուստադիտողին կներկայանա Արամեի նոր՝ «Յար ունեմ, պարում եմ» տեսահոլովակում: