«Ինձ անօգնական եմ զգում». երեկույթից հետո Գոհար Ավետիսյանը հայտնվել է հիվանդանոցում

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն օրերս դիմահարդարման իր կուրսի շրջանավարտների համար շքեղ երեկույթ էր կազմակերպել Մոսկվայի ռեստորաններից մեկում: Երեկույթի ընթացքում հյուրերին իրենց երգերով ուրախացրել էին ռուսաստանաբնակ հայ երգիչ Դավան (Դավիթ Մանուկյանը) և հիփ-հոփ երգիչ Ռախիմ Աբրամովը:

Երեկույթից հետո Գոհարը ցույց է տվել իր նվերներն ու ասել, որ կորցրել է ձայնը, որովհետև ամբողջությամբ նվիրվել էր իր աշակերտներին ու ուրախացել: Սկզբում նա փորձել է ձայնը վերականգնել ժողովրդական մեթոդով և խմել է «գոգոլ-մոգոլ»:

Դիմահարդարը պատմել է, որ ձայնը չի վերականգնվում և որոշել է դիմել բժշկի օգնությանը, որը հատուկ ասեղի միջոցով դեղամիջոցներ է կաթեցրել ուղիղ ձայնալարերի վրա: Նա նշել է, որ բժիշկը նաև կաթիլային է միացրել Գոհարին, քանի որ իր կոկորդն այտուցված է եղել: Նրան նաև դեղորայքային բուժում են նշանակել:

«Միայն թե ամեն ինչ արագ անցնի, ինձ անօգնական եմ զգում: Ինձ մոտ միշտ այսպես է, ես չեմ կարող հանգիստ կյանքով ապրել: Միշտ բարդություններ են լինում, եթե չլինեն, միևնույն է, ինքս կգտնեմ դրանք»,- ասել է դիմահարդարը:

Բժշկին այցելելուց հետո Գոհարը պատմել է, որ իր ձայնը համեմատաբար վերականգնվել է:

Նա նաև ցույց է տվել, որ երեկ իր կյանքի ամենաերջանիկ օրերից է եղել, քանի որ որդին՝ 11 ամսական Գասպարը, արել է իր առաջին քայլերը:

«Քայլիր վստահ և ոչնչից մի վախեցիր, իմ արև: Ես քեզ շատ եմ սիրում»,-  գրել է նա: