Առանց լուրջ ջանքեր գործադրուելու և առողջությանը վնաս հացնելու կարճ ժամանակահատվածում նիհարելու մասին երազում են գրեթե բոլորը, սակայն քչերին է հաջողվում իսկապես հասնել ցանկալի արդյունքին և ձեռք բերել գեղեցիկ ու սլացիկ կազմվածք: Այնուամենայնիվ կան պարզ խորհուրդներ, որոնց հետևելը կօգնի շատ արագ կարգի բերել կազմվածքը:
Օգտագործել համեմունքներ
Նիհարել ցանկացողները պետք է առաջին հերթին սննդակարգում համեմունքներ ներառեն, քանի որ դրանք նպաստում են քաշի նվազմանը: Չիլի պղպեղն ու բուրավետ բույսերը կօգնեն ոչ միայն ավելի համեղ դարձնել ուտեստները, այլև կնվազեցնեն ուտեստի կալորիականությունը: Ավելորդ քաշի դեմ պայքարում ամենաարդյունավետ համեմունքներն են կայենյան պղպեղը, սև պղպեղը, կոճապղպեղն ու դարչինը:
Հրաժարվել սոուսներից
Մայոնեզը, կատչուպն ու այլ պատրաստի սոուսները ոչ միայն օգտակար չեն, այլև կարող են դառնալ քաշի ավելացման պատճառ: Նման սոուսներից հարկավոր է հրաժարվել, իսկ մեծ ցանկության դեպքում կարելի է օգտագործել այնպիսի սոուսներ, որոնք չեն վնասում կազմվածքին: Դրանց շարքին են դասվում շագանակագույն մանանեխը, սալսա սուուսը, բալասանային քացախը, ինչպես նաև բնական յուղերը (քիչ քանակությամբ):
Օգտագործել թեֆլոնե կամ կերամիկական ծածկույթով սպասք
Նման սպասքը նույնպես կօգնի ազատվել ավելորդ քաշից: Բանն այն է, որ իր յուրահատուկ մակերևույթի շնորհիվ այն թույլ է տալիս պատրաստել ուտեստը հնարավորինս քիչ յուղով կամ առհասարակ առանց յուղի, ինչի շնորհիվ սնունդն ավելի դիետիկ է դառնում:
Խուսափել բարձր կալորիականություն ունեցող ըմպելիքներից
Մեծ քանակությամբ կալորիա պարունակում է ոչ միայն սնունդը, այլև ըմպելիքները: Ամենից բարձր կալորիականություն ունեցող ըմպելիքներն են կաթնային կոկտեյլները, մրգային հյութերն ու ալկոհոլը, որոնց գործածության դեպքում անգամ ճիշտ սննդակարգը չի օգնի նիհարել:
Շատ քնել
Սա ամենակարևոր խորհուրդներից է, որը շատերն անտեսում են: Սակայն մասնագետներն ընդգծում են, որ նիհարելու հարցում առողջ քունը շատ մեծ նշանակություն ունի: Բանն այն է, որ հենց քնած ժամանակ է օրգանիզմն ավելի ակտիվ կերպով այրում ճարպերը: Բացի այդ, քունն էներգիա է հաղորդում և օգնում է խուսափել ավելորդ մթերքի գործածությունից: