Balenciaga-ն ներկայացրել է Crocs-ի հետ իր համագործակցության արդյունքը (լուսանկարներ)

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում հարմարավետ կոշիկներ կրելու թրենդը վտանգավոր շրջադարձ է ընդունել․ Balenciaga-ն ներկայացրել է կոշիկներ արտադրող Crocs ընկերության հետ իր վերջին համագործակցությունը՝ նեղ կրունկով սպորտային կոշիկները, գրում է New York Post-ը։

Այն ներկայացվել է Balenciaga clones հավաքածուի ցուցադրության ժամանակ։ Ըստ հաղորդման՝ կոշիկը հասանելի կլինի երեք գույներով՝ կանաչ, սև և մոխրագույն․ գինը դեռևս հայտնի չէ։

Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում հարմարավետ սպորտային կոշիկներ արտադրող Crocs ընկերությունը մեծ ճանաչում է ձեռք բերել․ 2002-ին հիմնադրված ընկերությունը 2021-ի առաջին եռամսյակում ունեցել է 460 միլոն դոլարի վաճառք։

Բրենդի հետ համագործակցել և իրենց սեփական մոդելներն են թողարկել մի շարք հայտնիներ, այդ թվում՝ Ջասթին Բիբերը, Post Malone-ը և այլք։