«Հողմածաղիկ». Alexander McQueen-ը ներկայացրել է նոր աշուն-ձմեռ հավաքածուն (լուսանկարներ)

Alexander McQueen ապրանքանիշի ստեղծագործական հարցերով տնօրեն Սառա Բարթոնը ներկայացրել է նոր հավաքածուի «լուքբուք»-ը: Աշուն-ձմեռ 2021 հավաքածուն ներկայացվել է դիմանկարների տեսքով և կրում է Anemones (թարգմ.՝ հողմածաղիկ) անունը, գրում է Fashionista-ն:

Նշվում է՝ ֆոտոշարքի հեղինակն իտալացի լուսանկարիչ Պաոլո Ռովերսին է:

«Հողմածաղիկներով պատված զգեստներ կրող կանայք կարծես ծաղիկներ լինեն՝ հաստատուն, ինքնավստահ, պայծառ և ուժեղ»,- ասել է Բարթոնը:

Զգեստների, կիսաշրջազգեստի, շապիկների և նույնիսկ կաշվե բաճկոնի աբստրակտ ոճի ծաղկային նախշերը ներկված են վառ գույներով։

Հավաքածուն առանձնանում է ոչ միայն գույների, այլև գործվածքների համադրության հակադրությամբ: