Շատերն են նկատել, որ տաք երկրներում բնակվող կանայք աչքի են ընկնում իրենց սլացիկ ու իդեալական կազմվածքով: Պատճառն այն է, որ նրանք ավելի հաճախ են լինում լողափում և ցանկանալով միշտ ունենալ անթերի տեսք՝ անդադար խնամում են իրենց մարմինը, զբաղվում սպորտով և հետևում առողջ ապրելակերպի: Սոցիոլոգները պնդում են, որ ամենագեղեցիկ կազմվածքով կանայք ապրում են Իտալիայում:
Իտալուհիները կիսվել են՝ ինչպես ազատվել ցելյուլիտից:
Հրաժարվեք կիսաֆաբրիկատներից, ֆաստ-ֆուդից, պահածոյացված սննդից ու աղի մեծ քանակությունից, հաշվեք կալորիաները, օրական խմեք 8 բաժակից ոչ պակաս ջուր, մի օգատգործեք սուրճ, ալկոհոլ ու ծխախոտ, քանի որ դրանք դանդաղեցնում են նյութափոխանակությունն ու պահում են հեղուկը օրգանիզմի ներսում:
Հաճախակի դիմեք հակացելյուլիտային մերսումնեի օգնությանը, սկրաբները ևս լավ միջոց են ցելյուլիտի դեմ պայքարում:
Եվ հիշեք, որ ցելյուլիտից կկարողանաք խուսափել միայն առողջ սննդի և ակտիվ սպորտով զբաղվելու միջոցով: