«Սեր ու երջանկություն»․ Սիլվա Հակոբյանի և ամուսնու լուսանկարները ամուսնության 4-ամյակի առթիվ

Երգչուհի Սիլվա Հակոբյանի և Նորայր Մանուկյանի ընտանիքն արդեն 4 տարեկան է։ Սիլվան այդ առթիվ ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում Սոչիում արված ֆոտոշարքից։ Լուսանկարներին կից երգչուհին օգտագործել է «Իմ սեր» հեշթեգը։

«Սթորի» բաժնում երգչուհին նաև տեսանյութեր է հրապարակել ամուսնու և դստեր՝ Միլայի հետ։

«4 տարի միասին։ Սեր ու երջանկություն ու ամենասեր՝ Միլա»,- գրել է նա։

Նշենք, որ զույգն ամուսնացած է 2017 թվականից։ Երգչուհու ամուսինը Վայոց Ձորի Վայք քաղաքից է, նրանք դասընկերներ են եղել։ Զույգի սիրավեպը սկսվել է տարիներ անց պատահական հանդիպումից հետո։